ՏԵՂԸ ՊՆԴՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն Հանրային խորհրդի մամլո ծառայության հաղորդագրության՝ կառույցի նախագահ Վազգեն Մանուկյանի հանձնարարականով ստեղծվել է Հանրային խորհրդի մասին օրենքի մշակման հարցով աշխատանքային խումբ: Սա նշանակում է, որ մինչ օրս ՀԽ-ն գործել է ինքնաթելադրմամբ: Հարցին, թե ինչու է նախագահական ընտրությունների նախաշեմին առաջացել ՀԽ մասին օրենք ունենալու անհրաժեշտությունը, Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում պարզաբանեց. «Նպատակ ունենք ՀԽ-ն դարձնել ավելի կայուն ինստիտուտ: Ուստի ԱԺ-ն պետք է ընդունի ՀԽ-ի մասին օրենք: Այդ դեպքում վերջինիս գոյությունը կախված չի լինի այս կամ այն նախագահի ցանկությունից, այլ ամրագրված կլինի օրենքով»: Հարցին, թե  2008-ից սկսած՝ որն է այդ կառույցի ամենամեծ ձեռքբերումը, Մանուկյանն ասաց, որ խոսել դրա մասին նշանակում է ՀԽ-ի տարեկան հաշվետվություն տալ. «Հիմա արձակուրդային շրջան է, օգոստոսին համեցե՛ք,  դրա մասին  կխոսենք»:




Լրահոս