Իսպանական հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ հարցում է անցկացվել հեռուստադիտողների շրջանում, որպեսզի պարզ դառնա, թե որ դարպասապահին են ցանկանում Մադրիդի «Ռեալ»-ի հիմնական կազմում տեսնել թիմի երկրպագուները: Հարցը վերաբերում էր հատկապես Իսպանիայի առաջնության 23-րդ տուրին, որի շրջանակներում մադրիդյան ակումբը պետք է մրցեր «Ռեալ»-ի հետ: Հարցման արդյունքներում պարզ է դարձել, որ երկրպագուներից շատերը ցանկանում են, որ խաղադաշտ դուրս գա Կեյլոր Նավասը:
Նշենք, որ Իսպանիայում շատերը Կասիլյասին մեղադրում են Պրեմիերայի 22-րդ տուրում «Ատլետիկո»-ից առաջին գոլի բաց թողնման մեջ: Իսկ այդ հանդիպումն ավարտվել 0:4 հաշվով` «արքայական ակումբ»-ի պարտությամբ: