ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը հրապարակել է 2012-ի առաջին կիսամյակի ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկը: Աղյուսակը գլխավորում է «Հայռուսգազարդ» ընկերությունը, որի վճարած հարկերը կազմել են 18.2 մլրդ նախորդ տարվա 12.7 մլրդ դրամի փոխարեն: 2011-ին ցուցակի առաջատար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 11,2 մլրդ-ով հայտնվել է 2-դ տեղում՝ 3,8 մլրդ-ով զիջելով իր իսկ նախորդ տարվա ցուցանիշը: «Ալեքս գրիգ» ընկերությունը 2012-ին պահպանել է իր նախորդ դիրքը 3-րդ հորիզոնականում (9.3 մլրդ դրամ)՝ չնայած այն հանգամանքին, որ 2011թ. ընկերությունը պետբյուջե է մուծել 8,1 մլրդ դրամ: «ՎիվաՍել-ՄՏՍ» ապրանքանիշը ներկայացնող «Ղ-Տելեկոմ» ընկերությունն անցյալ տարվա 7-րդ տեղից բարձրացել է 4-րդ տեղ: Նշենք, որ 5-րդ տեղում է նրա գործընկեր «ԱրմենՏել» ընկերությունը: Իսկ նախորդ տարի այդ հորիզոնականը զբաղեցրել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը: 2012թ. 6-րդ տեղում է «Ֆլեշ» ընկերությունը, 2011-ին այն զբաղեցրել է «Սիթի փեթրոլ գրուպ»-ը, որն այս տարի 8-րդ տեղում է: 7-ում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն է: Աղյուսակում 9-րդ տեղը զբաղեցրել է «Դինո գոլդ մայնին քամփնի»-ին, իսկ տասնյակը եզրափակում է «ՀԱԷԿ»-ը: 2011թ. վերջին տեղերը համապատասխանաբար գրավել էին ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» եւ «Գրանդ տոբակո» ընկերությունները:
ԽՈՇՈՐՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ