Եթե նախկինում Արթուր Հարությունյանին (Պալաչ) պատկանող 259 եւ 275 համարի երթուղիների վարորդները տեղյակ չէին իրենց սեփականատիրոջ եւ Գագիկ Ծառուկյանի «բարիշելու» մասին, ապա հիմա գիտեն: Իսկ թե դրանից ինչ կփոխվի նրանց կյանքում, ապագան ցույց կտա: Առայժմ մի բան է հայտնի՝ անվճար ավտոբուսների քանակը դեռ չի նվազել: «Մեր ղեկավարությունը խոստացել է, որ շուտով բարեգործական ավտոբուսների թիվը կպակասի: Հույսով սպասում ենք, որ էլի դրանք մնալու են միայն ուսանողների համար»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց 259 համարի Երեւան-Աբովյան երթուղու վարորդներից մեկը: Նրա խոսքերով՝ «մեր ղեկավարներն իրար ձեռ են տվել ու բարիշել»:
ՀՈՒՍՈՎ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ