Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ խոսակցությունները չեն դադարում: Մամուլը հեղեղված է նրա` գերմանական ակումբից հեռանալու մասին լուրերով:
Bild պարբերականի տվյալների համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելուն ամենամոտն է Թուրինի «Յուվենտուս»-ը, իսկ նրա տրանսֆերը կազմում է 30 մլն եվրո:
Որպես նրա ապագա ակումբ ներկայացվում է նաև անգլիական «Լիվերպուլ»-ը: