Անգլիայի առաջնության 25-րդ տուրի «Չելսի» – «Էվերտոն» խաղում ֆուտբոլիստների նյարդերը տեղի են տվել: Տանտերերի միակ գնդակը խփել է Վիլլիանը, այն էլ՝ խաղավերջին, իսկ ամենասկանդալային դրվագը եղել է դրանից րոպեներ առաջ:
Ֆուտբոլիստներից մեկի` խաղադաշտից հեռացնելուց հետո սկսվեց իսկական խառնաշփոթ, որի հիմնական մասնակիցն էր Ջեյմս Մակկարտին: Նրան փորձում էր հետ պահել Բրանիսլավ Իվանովիչը, ով այդ նպատակով օգտագործել իր ատամները: Թերևս բոլորն են հիշում, որ սերբ ֆուտբոլիստը մի ժամանակ տուժել էր Լուիս Սուարեսի նմանատիպ արարքից:
Ընդ որում, «Չելսի»-ի ֆուտբոլիստներն ու ղեկավարությունն ամեն կերպ հերքում են այս դրվագը՝ նշելով, որ նույնիսկ տեսանյութերում նման բան չի երևում: