Մեսսիի մարզաշապիկի ետևից «այլմոլորակայիններ» էին եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մարզաշապիկը ստանալ ցանկանում են ոչ միայն մեր, այլ նաև այլ մոլորակում: Դա պարզ երևաց նաև Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի «Բարսելոնա»-«Վիլյառեալ» (3:1) հանդիպման ժամանակ:

«Նոու Կամպ» մարզադաշտում երևում էին կանաչ մարդուկներ, որոնցից մեկն իր ձեռքում այսպիսի պաստառ էր պահում. «Մեսսի, ես եկել եմ այլ մոլորակից և ցանկանում եմ քո մարզաշապիկը»:

Անձամբ Մեսսին հասցրեց այդ խաղում դառնալ գոլի հեղինակ, 11 մետրանոց վաստակել, այն իրացնելու իրավունքը տալ Նեյմարին (չի իրացրել) և իրեն վատ զգալ  (սրտխառնոցի հերթական դեպքը):

Միգուցե, արժեր մարզաշապիկով կիսվել այլ մոլորակի ներկայացուցիչների հետ:




Լրահոս