Յունիբանկը կբացի Private Banking-ի  մասնաճյուղ և կսկսի զարգացնել մասնավոր բանկային սպասարկման ուղղությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յունիբանկ ՓԲԸ-ն ընդլայնում է իր հաճախորդների հնարավորությունները և մասնավոր բանկինգի ոլորտում առաջարկում է անհատական սպասարկում` Unibank Privé: Հաճախորդների սպասարկումը կիրականացվի բարձր մակարդակի վրա` Երևանի կենտրոնում գտնվող ժամանակակից, հարմարավետ գրասենյակում:

Համապատասխան եկամտի մակարդակ և կարգավիճակ ունեցող հաճախորդներին Յունիբանկն առաջարկում է լիարժեք ֆինանսական լուծումներ, որոնք ներառում են կապիտալի կառավարման համակարգված մոտեցում, արդյունավետ ֆինանսական պլանավորում ևներդրումային ռազմավարության մշակում: Սպասարկման բոլոր փուլերում հաճախորդի հետ աշխատում է անհատական ֆինանսականմենեջերը, որը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցի դեպքում: Unibank Privéհաճախորդը կարող է դիմել ևհանդիպում  նշանակել անհատական մենեջերի հետ ցանկացած ժամանակ: Բոլոր գործարքների անվտանգությունն ու գաղտնիությունըերաշխավորվում են:

Հաճախորդը կարող է դառնալ Unibank Privé-ի մասնակից` ձևակերպելով առնվազն 40 մլն ՀՀ դրամ գումարով կամ համարժեք արտարժույթով ավանդ կամ հաշվի չնվազող մնացորդ: Բանկի կողմից առաջարկվող ավանդներն առանձնանում են բարձր եկամտաբերությամբ անգամ տեղաբաշխման կարճ ժամկետի համար: Տոկոսադրույքները կազմում են մինչև 18% տարեկան, եթե գումարը ավանդադրվում է 91-365 օր ժամկետով:

Ավանդների պայմանները բավականին ճկուն են և հնարավորություն են տալիս ստանալու ոչ միայն բարձր տոկոսներ, այլ նաև արդյունավետ կառավարել խնայողությունները: Օրինակ, «Privé» ավանդը ձևակերպելիս հաճախորդը կարող է համալրել կամ մասնակի ետ կանչել ավանդի գումարը, ընտրել տոկոսների հաշվեգրման տարբերակը: Եթե տոկոսագումարի տրամադրումը կատարվում է ժամկետի ավարտին, ապա ավանդատուին բանկն առաջարկում է հաճելի բոնուս` տոկոսադրույքի բարձրացում 0.5%-ի չափով:

VIP-հաճախորդներին բանկն առաջարկում է պրեմիում կարգի VISA Gold և Infinite բազմարժութային քարտեր, որոնք հնարավորություն են տալիս տնօրինել միջոցները ՀՀ դրամով, դոլարով, եվրոյով և ռուբլով միաժամանակ: Պրեմիում քարտերի հնարավորությունները ներառում են անհատական սպասարկում օրական 24 ժամ, բժշկական և իրավաբանական աջակցություն, ավիատոմսերի, հյուրանոցի ամրագրում, ապահովագրություն և կոնսյերժ ծառայություններ: Պրեմիում կարգի քարտապաններն ընտանիքի անդամների համար կարող են անվճար ձևակերպել մինչև երեք քարտ` կցելով դրանք իրենց  հաշվին: VISA Infinite քարտապանին տրամադրվում է նաև ապահովագրություն, ճամփորդության հետ կապված  խորհրդատվություն, օգնություն փաստաթղթերի կորստի դեպքում, թռթիչքի հետաձգման ապահովագրություն և այլն:

Unibank Privé-ի բոլոր հաճախորդներին բանկն առաջարկում է օգտվել արտոնյալ առաջարկությունից` 10% զեղչ կոմիսիոն ծառայությունների համար տարեկան 500 000 ՀՀ դրամ գումարի դեպքում:

Բանկային ծառայությունների համալիր փաթեթից բացի, Unibank Privé-ի հաճախորդները ստանում են նաև լրացուցիչ հնարավորություններ: Օրինակ, Priority Pass քարտը մուտքի իրավունք է տալիս 120 երկրների օդանավակայանների 700 VIP-գոտիներ, հնարավորություն ընձեռելով հաճախորդին հարմարավետ սպասելու իր թռիչքին: Որակյալ և շահավետ ռոումինգի համար հաճախորդներին անվճար տրամադրվում է SIM-քարտ:

«Հայաստանի բանկային համակարգն իրեն դրսևորել է որպես նոր, զարգացած միջազգային կենտրոն` վերհսկողության բարձր ստանդարտներով, որը հետաքրքրություն է առաջացնում օտարերկրյա հաճախորդների մոտ: ՀՀ բանկերի ընդհանուր ավանդային պորտֆելում ոչ ռեզիդենտների բաժինը գերազանցում է 20%-ը: Աճի միտում առավելապես նկատվում է Ռուսաստանի, Եվրամիության և Մերձավոր Արևելքի երկրների հաճախորդների մոտ: Օրինակ, եվրոպական երկրներից ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդներիբաժինը կազմում է մոտ 30%: Հաշվի առնելով այս ցուցանիշները և մեր VIP- հաճախորդների պահանջարկը, որոնք ցանկանում են ստանալ հարմարավետ և ապահով ֆինանսական ծառայություններ, Unibank Privé-ն ունի զարգացման մեծ հեռանկարներ, – ասում է Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը: -Այսօր խոշոր կապիտալի տերերին անհրաժեշտ է իրենց միջոցների գրագետ, մասնագիտական կառավարում և անհատական մոտեցում: Մենք պատրաստ ենք ներկայացնել ֆինանսական լուծումներ յուրաքանչյուր հաճախորդին, ֆինանսները նրանց համար դարձնելով առավել պարզ և հարմար»:

Առավել մանրամասն տեղեկատվության համար` prive.unibank.am




Լրահոս