Համացանցում հայտնվել է «Բատկիվշչինա» կուսակցությունից ուկրաինացի պատգամավոր Վադիմ Իվչենկոյի և «Սամոպոմիչ» կուսակցությունից Եգոր Սոբոլյովի միջև գրանցված ծեծկռտուքի տեսանյութը, հայտնում է unian.net-ը:
Իվչենկոն ելույթ էր ունենում բրիֆինգին, իսկ նրանից ոչ հեռու գտնվել է Սոբոլևը:
Բրիֆինգի ավարտից հետո Սոբոլևը մոտեցել է նրան ու հարվածել: Այնուհետև լուրջ ծեծկռտուք է սկսվել, ինչի արդյունքում Իվչենկոյի քթից արյուն է հոսել, իսկ Սոբոլևինի մոտ ճղվել է շրթունքը: Նրանց բաժանել են անվտանգության աշխատակիցները: