
Ռադիոյի միջազգային օրվա կապակցությամբ մենք արժևորում ենք լրատվության մի միջոց, որը խթանում է երևակայությունը և միավորում մարդկանց:
ՄԱԿ-ի ռադիոն եթեր է հեռարձակում տարեկան ավելի քան 1200 վավերագրական, լրատվական և խմբագրական հաղորդում:
Այս տարի Ռադիոյի միջազգային օրն ընդգծում է ռադիոյի կարևորությունը աշխարհի 1,8 միլիարդ երիտասարդ կանանց և տղամարդկանց համար:
Ողջ աշխարհում ռադիոն մեծ նշանակություն ունի երիտասարդության համար:
Մինչ միջազգային հանրությունը ձևավորում է կայուն զարգացման նոր նպատակները և կլիմայի փոփոխության վերաբերյալ նոր գլոբալ համաձայնագիրը, մենք պետք է լսենք երիտասարդ կանանց և տղամարդկանց ձայնը` բարձր, համոզիչ և հրատապ: