Մրցավարները քննադատում են Գվարդիոլային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի ֆուտբոլի միության մրցավարները քննադատել են Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային: Գվարդիոլան Գերմանիայի առաջնության 19-րդ տուրի «Շալկե»-ի հետ հանդիպման ժամանակ Ռոբենի գոլից հետո գրկել էր չորրորդ մրցավարին:

«Գվարդիոլան պետք է փոխի իր վարքը: Հանդիպումների ժամանակ նրա էմոցիոնաներն անցնում են թույլատրելիի սահմանը: Մարզիչը, ով լքում է տեխնիկական գոտին և վազում գրեթե մինչև անկյունային դրոշակը, որպեսզի զրուցի մրցավարի հետ, պետք է որակազրկվի»,- նշել է գերմանացի մրցավարների ասոցիացիայի նախագահ Գերբերտ Ֆանդելը:




Լրահոս