Թաթով ամաններ կոտրող կատուն դարձել է համացանցի հիթ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

YouTube վիդեոհոսթինգում մեծ ճանաչում է հավաքում կատվի մասին տեսանյութը, որում կատուն մաքրում է սեղանն «անպետք» իրերից: Սեղանի վրա նստած՝ նա թաթով սեղանից վայր է գցում հեռակառավարման վահանակը, ինչից հետո ուշադրություն է դարձնում բաժակի վրա, որը դրված էր սեղանին:

Տիրուհին փորձել է շեղել կատվի ուշադրությունն ու արգելել է վայր գցել բաժակը՝ չդադարելով նկարահանել: Սակայն կատուն, մի քանի րոպե սառը դատելով, անտարբեր կերպով ավարտին է հասցրել սկսածը:




Լրահոս