
Կատալոնիայի որոշ շրջաններ այսօր ծածկվել են հսկայական նարնջագույն ամպով, որն առաջացել է «Սիմար» քիմիական գործարանում հրդեհից ու պայթյունից հետո, հայտնում է El Pais թերթը:
Հրատարակչության տվյալների համաձայն՝ ամպը թունավոր է ու ունակ է հարուցել լորձաթաղանթի գրգռում: Տեղի իշխանությունները հանգստության կոչ են անում տեղի բնակչությանը:
Իրավիճակը բարդանում է նրանով, որ այժմ այդ շրջանում քամի չկա: