ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բադասյանը համացանցի իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի իմ նախկին մարտական ընկեր Արթուր, կոչ եմ անում քեզ հանգստության ու խոհեմության: Գիտենք, որ Բերձորի «օպերացիա»-ի հետ կապ չունես, տեսնում ենք, որ ջանում ես «ծառայություն» մատուցել քո նորօրի «ընկերներիդ», տեսնում ենք, որ քո վրա ես ուզում վերցնել կատարված կեղտերի մի մասը, հանուն «ախպերության», բայց նաև դու բացահայտեցիր հանցակազմի ցանկը, որի համար շնորհակալ ենք քեզնից:
«Հակառակորդ» բառը այդ խմբին է վերաբերվում: Խումբը հակառակորդ է ոչ միայն Ժիրոյի համար, այլ ամբողջ հայ ժողովրդի համար, գիտեմ, ընկերս, նաև քո համար:
Խումբը փրկում ունի, ելքը կա, բայց ոչ իրենց խելքով. կարելի է նաև քո խելքով, բայց ոչ լեզվով, իմացիր, որ սա էլ գիտեմ: Հայ ժողովրդի մասին մտածի Արթուր: Ո՞նց այս ամենի տակից դուրս գանք Արթուր: Ժիրոյին փնովելուց ցավ չզգացիր Արթուր: Արժե գտնում ես մեր մարտական ուղիները իր բոլոր մանրուքներով բերենք մեջտեղ, քանի անգամ ենք քեզ փրկել տարբեր խարդավանքներից ու անգամ մահացու վտանգներից, քեզ փրկումների քանիսին է մասնակցել Ժիրոն: Երեսով ես տալիս 2 գրոշը քո գրպանից: Նորից փորձում ես փորփրե՞լ Արթուր: Չես տեսնում, որ պետք չէ Արթուր: Գիտես ինչո՞ւ չես տեսնում Արթուր:
Հին հավատարիմ ընկերներիցդ և ոչ մեկը չունես կողքիդ, բոլորը մերժել են քեզ, բայց նրանք բոլորը միասին են: Դու մերժվել ես, քանի որ լքել ես գաղափարը, որի շուրջ մենք համախմբված ենք, քանի որ բազմիցս մատնել ես մեզ, հանուն քո կարիերայի, բիզնես-կենտրոնի, կաշառակերությունների:
Խորհիր, խնդրում եմ հին ընկեր: Երբ մաքրվես, մեր դուռը բաց է քո առջև: Քավիր մեղքերդ… Երբ հանդարդվես, քանի Երևան չես գնացել Արցախի հեռուստատեսությամբ բանավիճիր հետս, եթե արդար ես, բայց նայի սուտ չասես ու փախուստ տաս:
Հարգանքներով քո նախկին անմնացորդ հավատարիմ ընկեր, նախկինում քեզ միշտ կուրորեն պաշտպանող, անձնուրաց հարգող ընկեր
ՎԱՀԱՆ ԲԱԴԱՍՅԱՆ»: