ՀԱՅ ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Forbes» հեղինակավոր ամսագիրը կազմել է ՌԴ ամենահարուստ ու հայտնի 50 մարդկանց ցանկը: Աղյուսակը կազմելիս հաշվի է առնվել տարեկան եկամուտը (2010թ. հուլիսի 1-ից 2011թ. հունիսի 30-ը), մամուլի ուշադրությունն ու Yandex.ru որոնողական համակարգում օգտատերերի հետաքրքրությունը: Ըստ այդմ՝ առաջին տեղում է երգիչ Ստաս Միխայլովը, երկրորդում` թենիսիստուհի Մարիա Շարապովան, իսկ 3-րդում՝ Ալլա Պուգաչովան: Երգչուհուց անմիջապես հետո գալիս է Ֆիլիպ Կիրկորովը:
Ի դեպ, այս տարի վարկանիշային աղյուսակում են հայտնվել նաեւ 2 հայ` հումորիստներ Միշա Գալուստյանը ու Գարիկ Մարտիրոսյանը: 32-ամյա դերասան, շոումեն Միշա Գալուստյանը ցանկի 35-րդ հորիզոնականում է իր 2.8 մլն դոլար տարեկան եկամուտով, իսկ 38-ամյա Գարիկ Մարտիրոսյանը՝ 41-րդ հորիզոնականում` վաստակած 2.7 մլն դոլարով:




Լրահոս