Գորիսի, Մեղրու և Տավուշի տարածաշրջաններում խիտ մառախուղ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանում, Ստեփանավանում, Արթիկում, Գավառում, Նոյեմբերյանում, Ջերմուկում, Գորիսում, Մեղրիում, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Խիտ մառախուղ է Գորիսի, Մեղրու և Տավուշի տարածաշրջաններում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս