ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ցանկանում եմ փոքր գրքույկ հրատարակել: Ինձ հետաքրքիր է, թե ինչ հարկային պարտավորություններ առաջ կգան գիրքը հրատարակելիս եւ տպաքանակի մի մասը վաճառելիս:

Գայանե Մկրտչյան, 31 տարեկան, մանկավարժ


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ի պատասխան Գայանե Մկրտչյանի հարցման՝ հայտնում ենք, որ հեղինակի կողմից գրքույկների հրատարակումը որեւէ հարկային հետեւանք չի առաջացնում, եթե դրանք անհատույց օտարվեն այլ անձանց:
Եթե հրատարակված գրքույկները հեղինակը նպատակ ունի անձամբ վաճառել, ապա նա պետք է ունենա անհատ ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցում, այլապես դա կարող է դիտվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն:
Եթե հեղինակի կողմից գրքույկը հրատարակելու եւ վաճառելու իրավունքն օտարվի որեւէ հարկային գործակալի, ապա այդ դեպքում հարկային գործակալի կողմից հեղինակին վճարվող եկամուտը կհամարվի «ռոյալթի», ինչը նշանակում է, որ կհարկվի եկամտահարկով` 10 տոկոս դրույքաչափով:

ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկ վճարողների
հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անխոս, գրահրատարակիչների ուսերին փռված հարկային բեռը ծանր չես համարի, բայց եւ վաղուց խոստացվել է, ու վերջապես ժամանակն է ոլորտն ընդհանրապես ազատել հարկային պարտավորություններից: Ի վերջո, գրքերի հարկումից հաստատ մեծ գումարներ չեն ստացվի, իսկ ոլորտի շնորհած ազատությունը կնպաստի գրահրատարակչական գործի զարգացմանը:




Լրահոս