Ժողովուրդ. Բիլայն–ի ՀՀԿ–ական պետը ադմինիստրատիվ ճնշումներ է գործադրել իր աշխատակիցների նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
,Ժողովուրդե–ի խմբագրությունը Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչներից օրեր առաջ ահազանգ է ստացել։ Մարդիկ դժգոհում էին ,Բիլայնե–ի Նոյեմբերյանի տարածքային ցանցի պետից՝ Ռազմիկ Եսայանից։ Նա, լինելով ՀՀԿ-ի հավատարիմը, մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ադմինիստրատիվ ճնշումներ է գործադրել իր աշխատակիցների նկատմամբ՝ նրանց ստիպելով քվեարկել հօգուտ ԲՀԿ-ի։ Տեղեկությունը փորձել են ճշտել Ռ. Եսայանից, որն ասաց. ,Նման բան չկա։ Սխալ ինֆորմացիա է։ Ես 33 տարի է, ինչ հիմնարկի ղեկավար եմ աշխատում, բայց երբեք որևէ մեկին չեմ ստիպել։ Ով ում ուզում է՝ թող քվեարկի։ Ես աշխատել եմ Հանրապետականի համար ու հիմա էլ եմ աշխատումե։ Թերթը հավելում է, որ Եսայանին մի անգամ ,Բիլայնե–ից փորձել են ազատել, սակայն նրան ,փրկել էե Ծառուկյանի բարեկամներից մեկը՝ պայմանով, որ պետք է աշխատի ԲՀԿ-ի օգտին։
 




Լրահոս