Սերժ Սարգսյանը ներկայացրել է ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվել է Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը: Նիստում քննարկվել է մեկ հարց և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր գնահատականները Հայաստանում տիրող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«ԳՄ անդամները քննարկել են նախագահի հաղորդումը, գնահատականները և բոլորը համակարծիք էին այդ գնահատականների հետ: Մենք մի քանի րոպե անց կշարունակենք արդեն այդ քննարկումները խորհրդի նիստում»,- նշեց նա:

Է. Շարմազանովը ընդգծեց, որ խորհրդի նիստի օրակարգում կրկին մեկ հարց է լինելու` նախագահի և ՀՀԿ գործադիր մարմնի գնահատականները ընթացիկ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Նա նշեց, որ կլինեն ելույթներ և դրանից հետո քվեարկություն, իսկ այնուհետև խորհուրդը կհրապարակի իր որոշումը: ՀՀԿ մամուլի խոսնակի խոսքով, խորհրդի նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է գալու ծավալուն ծրագրային ելույթով:

Նա նշեց, թե քննարկվող հարցերը չեն վերաբերում միայն սահմանադրական բարեփոխումներին, այլև ավելի լայն քաղաքական հարցերի և քաղաքական մշակույթ ձևավորելուն:  Նա շեշտեց, թե քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն քաղաքական գործիչները: Այն հարցին, թե ԲՀԿ-ի հետ հարաբերությունների խնդիրը քննարկվելո՞ւ է, նա նշեց, թե մանրամասները հայտնի կդառնան նիստից հետո:

Նշենք, որ այս պահին արդեն ընթանում է ՀՀԿ խորհրդի նիստը: Նիստի մանրամասները` քիչ ուշ:




Լրահոս