Այսօր Տյառնընդառաջ է (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տյառնընդառաջը Հայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 13-ին` Քրիստոսի աստվածահայտնութիւնից (հունվարի 6) քառասուն օր հետո։

trndez1

Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։

трндез

Տյառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր: Փետրվարի 14-ին` Տյառնընդառաջի տոնական ս. պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ` զորացնելու նրանց սիրո եւ հավատարմության դաշինքը: Տոնի օրը, ըստ սովորության, նվերներով այցելում են նորապսակներին, նրանց 3-7 անգամ խարույկի շուրջը պտտեցնում, կրակի վրայից թռցնում, իսկ հետո նրանց վրա շաղ են տալիս չիր, չամիչ, որ քաղցր զույգ լինեն: Ժողովրդական շատ սովորույթներից պահպանվել է նաեւ տոնի օրը ճոխ սեղաններ բացելը:

IMG_0682




Լրահոս