ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից տեղեկանալ՝ արդյոք խղճի խայթ չի զգում ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի հանդեպ, որին դատապարտեցին 6 տարվա ազատազրկման: «Ես վաղուց դրանով չեմ զբաղվում եւ մոռացել եմ այդ պատմությունը: Ինձ պրովոկացիոն հարցեր մի՛ տվեք, ես հոգնել եմ: Իմաստ չունեն այդ պրովոկացիոն հարցերը՝ խղճի խայթ, հոգու զգացում, զգացմունքների պոռթկում: Թողե՛ք էլի, հերիք է: Այդ ժամանակներն անցել են: Պարա՞պ եք մնացել: Ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ: Ես այդ մարդկանց անմեղ տեղն ինչ-որ պատմության մե՞ջ եմ գցել, որ հիմա  խղճի խայթ զգամ»,-արագ-արագ ասաց Սարգսյանը՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել: Հիշեցնենք, որ երբ անցած տարվա օգոստոսի 9-ին Տիգրան Առաքելյանը երկրորդ անգամ ձերբակալվեց, Ալիկ Սարգսյանը հայտարարեց, որ նա անշնորհակալ տղա է, քանի որ առաջին անգամ ինքն էր միջնորդել, որպեսզի Տիգրանն ազատվեր կալանքից:




Լրահոս