Կարելի է հանդուրժել մի աստիճան, մինչև դիմացինն անցնում է ռուբիկոնը. Արմեն Աշոտյանը` Գագիկ Ծառուկյանի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկար ժամանակ փորձել ենք դրսևորել բացարձակ հանդուրժողականություն: Լրագրողների հետ զրույցում այսօր նման տեսակետ արտահայտեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին:

«Գաղտնիք չէ, որ երկար ժամանակ մենք արհեստականորեն քաղաքական ելույթներում փորձում ենք դրսևորել բացարձակ հանդուրժողականություն, սակայն կարելի է հանդուրժել մի աստիճան, մինչև դիմացինն անցնում է ռուբիկոնը՝ գիտակցելով, կամ չգիտակցելով: Երկու դեպքում էլ վատ է»,-նշեց նա:

Ըստ նրա, ելույթում հնչեցրած գնահատականների և ներկայացված դիրքորոշմանը  համաձայն էր ՀՀԿ գործադիր մարմինը, խորհուրդը, այսինքն 200 մարդու դիրքորոշում է, ովքեր անցել են տարբեր ճանապարհներ:

Ա. Աշոտյանի խոսքով, արդեն ժամանակն է, որ Հայաստանում քաղաքական դաշտը զբաղեցնեն բացառապես քաղաքական դերակատարներ, ժամանակն է թողնել քաղաքական դաշտում մարդկանց, ովքեր կարող են վաղը կամ մյուս օրը երկիր ներկայացնել:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս