Ինչպես շատ համայնքներում, այնպես էլ Արարատի մարզի Նորաշեն գյուղում սեպտեմբերին կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Օգոստոսի 5-ից սկսվելու են առաջադրումները: «Ժողովուրդ»-ը գործող համայնքապետ Արտուշ Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյոք պատրաստվում է կրկին առաջադրվել: Համայնքապետը շտապեց ամոթ համարել իրողությունը, որ 10 տարի գյուղապետ աշխատած մարդուն չընտրեն: «Միանշանակ առաջադրվելու եմ եւ վստահ եմ, որ կհաղթեմ: Ինձ ոչ մի ուժ չի սատարում, իմ ուժը ժողովուրդն է»,-ասաց Ա. Սարգսյանը՝ հավելելով, որ իր մրցակիցն է Արարատի մարզի փոխմարզպետի տղան, որը Հանրապետական կուսակցության անդամ է: Բայց այս փաստը նրան չի մտահոգում. ինքն էլ վատ չէ ՀՀԿ-ականների հետ:
ԱՄՈԹ ԳՅՈՒՂԱՊԵՏԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ