Ըստ «168 ժամ»-ի տեղեկությունների՝ առաջիկայում ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով) նշանակվելու է «Սեւան ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել պարկի տնօրեն, Սերժ Սարգսյանի համակուրսեցի Աշոտ Գնդոյանից: Վերջինս նախ ծիծաղեց, ապա ասաց. «Առաջին անգամ եմ լսում նման բան, տեղյակ չեմ, երդվում եմ՝ որեւէ բան չգիտեմ այդ մասով»:
ԵՐԴՎՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ