ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԳՈՂԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գյուղը դատարկվել է, տղամարդ չկա, ես եմ մնացել, էլեկտրիկը, մեկ էլ ջրի մարդը»,-«Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում այսպես նկարագրեց իրենց ապրելակերպը Շիրակի մարզի Գետքի համայնքապետ Հովիկ Մխիթարյանը: Նրա տեղեկացմամբ՝  անասնապահության եւ հողագործության ծանր լուծը մնացել է կանանց ուսերին. «60 հա կարտոֆիլի ցանքս ունենք, կանայք են մշակում»: Վերջինիս խոսքերով՝ գյուղում հաշվառված է 627 մարդ, շուրջ 56-ը երիտասարդներ են: Նրանց զգալի մասն աշխատում է ՌԴ-ում, ու սեզոնին չեն էլ վերադառնում, իսկ վերջին 10 տարում 25 ընտանիք լքել է Գետքը: Մխիթարյանի ասելով՝ անցյալ գարնանը 160 մարդ գնացել է խոպան, վերադարձել է 130-ը: Գյուղն ունի 85 աշակերտ, մանկապարտեզ է հաճախում 19 երեխա:
Նշենք, որ գյուղը չունի գազաֆիկացում, գիշերային լուսավորում, մշակույթի տուն, իսկ ներհամայնքային ճանապարհներն անմխիթար են: «Խմելու ջրագիծն ու ոռոգման ցանցն էն վատ թվերին տարածքային կառավարման նախարարությունը Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ գողացավ տարավ: Մի քանի փաստաթուղթ սարքեցին, թե աշխատավարձ կտան, էդպես էլ չիմացանք, թե ինչպես թոզմիշ արեցին: 1422 մմ տրամաչափի 1930 գծամետր տրուբա տարան կերան, էսօր մի ամբողջ գյուղ դրա պատճառով իր հողերի 50 տոկոսը չի մշակում: Էս են մեր իշխանությունները: Ախուրյան գետի եւ Ղարանղու գետակի հուներն էլ լայնացել են, գարնանը գյուղը կարող է ջրով ծածկվել»,-մտահոգված նկարագրեց համայնքի ղեկավարը:




Լրահոս