ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատել է Անվտանգության խորհրդի անդամի պաշտոնից.
«Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիսի 4-ի «Ազգային անվտանգության խորհրդի կազմը հաստատելու մասին» ՆՀ-107-Ա հրամանագրի հավելվածի 16-րդ կետը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ»