«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վաղը քաղխորհրդի նիստ է հրավիրելու, որի ժամանակ գնահատականներ են տրվելու ներքաղաքական իրավիճակին:
Ծրագրային ելույթով է հանդես գալու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով տալու է բոլոր հարցերի, այդ թվում՝ ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի հնչեցրած տեսակետների պատասխանը:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ԲՀԿ-ի և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեությանը, նշել էր.«Տարիներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ՝ անձամբ փակելով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախադասությունից հետո՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը»: