ԿԵՂՏՈՏ ՋՈՒՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկու օր է՝ ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային կենտրոնը կապանցիներին զգուշացնում է, որ ջուրը խմեն միայն եռացրած վիճակում: Սյունիքի մարզկենտրոնի ջրերը դարձյալ պղտորվել են: Այս անգամ տեսչությունը նշում է, որ պատճառն առատ տեղումներն են: Սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, «ԲԱՄՕ մետալ» ընկերությունը քաղաքի ջրահավաք ավազանի տարածքում ուսումնասիրություններ է իրականացնում, ինչն էլ ջրի պղտորման պատճառ է դարձել: Չնայած ընկերությունը հերքում է դա, սակայն բարձրացված աղմուկի պատճառով մի քանի օր դադարեցրել էր աշխատանքը: Այժմ այն նորից վերսկսվել է, եւ ընկերության տեխնիկան աշխատում է ջրահավաք ավազանի մերձակա տարածքում ու ամեն օր անցնում է մինչեւ մաքրման կայան հասնող գետի ջրերի միջով: «Ժողովուրդ»-ը փորձեց «Հայջրմուղ»-ի Կապանի մասնաճյուղի տնօրեն Հովհաննես Գեւորգյանից պարզել, թե ինչ են ձեռնարկել խնդրին լուծում տալու համար, սակայն վերջինս ասաց, որ շատ զբաղված է:




Լրահոս