Թալանչին չի կարող բարերար լինել. Գագիկ Մելիքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, ինչ ասվեց Սերժ Սարգսյանի կողմից նույնիսկ ուշացած էր: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

«Բավականին տեղին էր: Այսինքն, այն ինչ կատարվում էր հանրապետությունում, քաղաքական դաշտում, ամեն ինչ դրվեց իր տեղում, կոչվեց իր անուններով : Թալանչին չի կարող բարերար լինել:  ՀՀԿ-ն երբեք բյուջե չի թալանում, թալանում են նրանք, ովքեր հարկեր չեն վճարում»,  – նշեց նա:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ԲՀԿ-ի և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեությանը, նշել էր.«Տարի­ներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրա­պարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհե­թեթությունների դեմ՝ անձամբ փակե­լով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախա­դասությունից հետո՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը»:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս