ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հետևյալ գրառումն է արել.
«Առաջարկում եմ այսօր ԱԺ արտահերթ նիստ հրավիրել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու հարցով: Որոշման պատրաստի նախագիծը կա, իսկ 44 պատգամավորի ստորագրություն կա՞: Իմ ստորագրությունը երաշխավորում եմ»:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ԲՀԿ-ի և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեությանը, նշել էր.«Տարիներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ՝ անձամբ փակելով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախադասությունից հետո՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը»:
Հիշեցնենք նաև, որ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատել է Անվտանգության խորհրդի անդամի պաշտոնից: