
Մադրիդի «Ատլետիկո»-ն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վաճառել թիմի պաշտպան Ժոաո Միրանդայի տրանսֆերը: Այս մասին տեղեկացնում է Football Espana-ն:
30-ամյա բրազիլացու պայմանագրի ժամկետն իսպանական ակումբի հետ լրանում է 2016 թվականին, իսկ հրաժարագինը կազմում է 30 մլն եվրո: Հայտնի է դարձել, որ բրազիլացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթի»-ն: