
«Չելսի»-ի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը չի պատժվի Անգլիայի ֆուտբոլային միության կողմից ակումբի վերջին խաղում տեղի ունեցած միջադեպի պատճառով:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 25-րդ տուրի «Չելսի» – «Էվերտոն» խաղում ֆուտբոլիստների նյարդերը տեղի են տվել: Ֆուտբոլիստներից մեկի` խաղադաշտից հեռացնելուց հետո սկսվեց իսկական խառնաշփոթ, որի հիմնական մասնակիցն էր Ջեյմս Մակկարտին: Բրանիսլավ Իվանովիչն էլ իր հերթին փորձել էր գլխով հարվածել մրցակցին: