ՄԱՍՆԱԿՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ հուլիսի 26-ին Գեղարքունիքի մարզի  Նորակերտ գյուղի տարածքում մի խումբ երիտասարդների միջեւ տեղի ունեցած վիճաբանության արդյունքում 21-ամյա Վարդան Գալստյանն իր մոտ եղած դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել երկու անձնավորության, որոնցից 32-ամյա Վարդան Մանուկյանն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:  Նշել էինք նաեւ, որ դանակահարողը Նորակերտի գյուղապետի որդին է: Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր զանգահարել Նորակերտի գյուղապետ Գերասիմ Սարգսյանը եւ «բղավում» էր, որ իր որդին այդ կռվի հետ ընդհանրապես կապ չունի, եւ ինչու ենք իր որդու անունը շոշոփել: Նշենք, որ մենք գրել էինք, որ այդ կռվին մասնակցել է նաեւ 21-ամյա Ղուկաս Սարգսյանը, որին ոստիկանությունը բերման էր ենթարկել բաժին: Իսկ Ղուկաս Սարգսյանը Նորակերտի գյուղապետի որդին է, ում անունը գրված է նաեւ ՀՀ ոստիկանության պաշտոնական ամփոփագրերում:




Լրահոս