
«Գագիկ Ծառուկյանը Յանուկովիչից ինչո՞վ է պակաս, որ չառաջադրվի»:
Եթե մինչ այս Ահարոն Ադիբեկյանի աչքին որպես նախագահի թեկնածու միայն Սերժ Սարգսյանն էր երեւում, ապա հիմա նրա հայացքները փոխվել են: Հայտնի սոցիոլոգը հիմա էլ Ծառուկյանի գովքն է անում: Նրան տարել, հավասարեցրել է Ուկրաինայի նախագահի աթոռի համը տեսած մարդու հետ: Թեեւ զարմանալու ոչինչ չկա, քանի որ հայտնի ճշմարտություն գոյություն ունի. «Ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը»: Իսկ պատվեր տվողն այս պարագայում բավականին հետաքրքիր նկրտումներ է դրսեւորել՝ պահանջելով իրեն համեմատել հենց Յանուկովիչի հետ: Լավ է, որ Ժակ Շիրակի կամ Սարկոզիի հետ չի համեմատել. էլի լավ ենք պրծել: