Սամվել Բալասանյանը հանդես է եկել «սրտաճմլիկ» հայտարարությամբ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ Գյումրու ավագանու՝ փետրվարի 6-ի նիստի ժամանակ քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդես է եկել «սրտաճմլիկ» հայտարարությամբ: Նա նախ ներկայացրել է Գյումրիում առկա սոցիալ տնտեսական վիճակը. «Գյումրիում ներկայումս կա ավելի քան 3520 տնակ… ավելի քան 9 հազ. մեր համաքաղաքացի դեռեւս ապրում է անմարդկային պայմաններում… 88 վթարային շենք… փողոցների մոտ 70 տոկոսը քանդված կամ կիսաքանդ վիճակում է»: Գյումրու առջեւ ծառացած խնդիրները, անհրաժեշտ ֆինանսների հարցը լուծելու համար, ըստ Սամվել Բալասանանի, անհրաժեշտ է. «Մարզային ու քաղաքային իշխանությունների, ԱԺ պատգամավորների, ավագանու անդամների, քաղաքացիական սեկտորի, հայրենակցական միությունների, մտավորականության եվ սփյուռքի մեր հայրենակիցների համախմբված աշխատանքը»: Բոլորին հայտնի է, որ Հայաստանում պետական միջոցների, այսինքն՝ հարկատուների փողերի մոտ 60 տոկոսը, ծախսվում է բարձրաստիճան պաշտոնյաների ճոխ կենցաղն ապահովելու համար: Բալասանյանի առաջարկը տեղին կլիներ, եթե ինքն ու կուսակից ընկերները ճգնավորի կյանքով ապրեին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս