«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բոլոր այն աշխատակիցները, ովքեր «Սանիտեք» ընկերության գործունեության դեմ բողոքի ակցիաներ էին անցկացնում, գործազուրկ են դարձել: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ընկերության նախկին աշխատակից Ռուզան Ասոյանից. «Ես մի կերպ գիշերային աշխատանք գտա: Բայց մոտ 40-50 քաղաքացի այսօր գործ չունի»: Հիշեցնենք, որ Կենտրոն վարչական շրջանում աղբահանություն իրականացնող լիբանանյան «Սանիտեք» ընկերության նախկին աշխատակիցները նախորդ տարվա դեկտեմբերի վերջին անակնկալ տեղեկացել էին, որ ազատված են աշխատանքից: Աշխատակիցների պատմելով՝ «Սանիտեք» ընկերության տնօրինության առաջարկած պայմանների համաձայն՝ իրենք պետք է կատարեին երկու մարդու աշխատանք՝ ե՛ւ բանվորի, ե՛ւ մաքրուհու: Սակայն այս առաջարկին աշխատակիցները դեմ են արտահայտվել, ինչի արդյունքում այսօր մոտ 60 հոգի գործազուրկ է»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: