«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարության պաշտոնական կայքը ողողված է արտահանման խթանման, տնտեսական աճի վերաբերյալ աննախադեպ քայլերի մասին Հովիկ Աբրահամյանի տեսլականով, խորհրդակցություններով, որից տպավորություն է ստեղծվում, թե վարչապետը դեռ Արեւմուտք-Ռուսաստան փոխադարձ սանկցիաներից ՀՀ-ի օգուտով դուրս գալու հեռանկարների հովերի ներքո է: Մինչդեռ ռուսական շուկա արտահանող ընկերություններն ահազանգում են իրենց բիզնեսի անկման, արժեզրկված ռուբլով կատարվող գործարքների ծանր հետեւանքների մասին, տուժում են, իսկ իրավիճակի կայունացման կամ նախկին շահույթին վերադառնալու հեռանկարը մշուշոտ է: Երեկ էլ կառավարության նիստում հաստատվեց պետական աջակցություն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2015թ. ծրագիրը եւ միջոցառումների ցանկը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: