Ով էր գրել Սերժ Սարգսյանի ելույթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը զարմանք առաջացրեց շատերի մոտ: Նման ելույթ ոչ բոլորն էին սպասում: Սուր, կոշտ, քննադատական ելույթն ամբողջովին նվիրված էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ Սերժ Սարգսյանի սուր ելույթի տեքստի հեղինակը Սևակ Լալայանն է, ով հայտնի է, որպես նախագահականի Սևակ: ՀՀ նախագահի ելույթների տեքստերի հեղինակը գրեթե մշտապես հենց նա է լինում:

ՀՀ նախագահի ելույթն ավելի շատ նման էր ինքնախոստովանական ցուցմունքի: Նա խոսեց այնպիսի խնդիրների մասին, որոնցից երկար տարիներ տեղյակ է եղել, սակայն չի բարձրաձայնել: Ս. Սարգսյանը տարիներ շարունակ իմացել է ելույթում նշվող «հանցագործությունների» մասին և լռել: Ու ոչ միայն նա, այդպես են վարվել նաև մյուս ՀՀԿ-ականները, ովքեր մինչ երեկ գրեթե հրաժարվում կամ չէին ցանկանում ԲՀԿ-ի մասին որևէ քննադատական խոսք ասել: Սակայն երեկ լրիվ հակառակն էր. ՀՀԿ-ականները կա՛մ արտահայտում էին իրենց սրտի ուզածը, կա՛մ «վերևներից» թելադրած մտքերը:




Լրահոս