Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ԱՄՆ-ում 3 մահմեդական ուսանողների սպանության կապակցությամբ:
Էրդողանի խոսքերով՝ քաղաքական գործիչները պատասխանատվություն են կրում իրենց երկրում իրադարձությունների համար և պետք է հստակ արտահայտեն իրենց դիրքորոշումը կատարվածի վերաբերյալ:
Սունի մահմեդական հանդիսացող Էրդողանը վերջին շրջանում գնալով ավելի հաճախ է հանդես գալիս Արևմտյան երկրներում մահմեդականներին առնչվող հարցերի վերաբերյալ սուր քննադատությամբ: