
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան հայտնվել է Դորտմունդի «Բորուսիա»-ի ուշադրության կենտրոնում:
Bild-ը փոխանցում է, որ 27-ամյա Խեդիրան հաջորդ ամռանը կարող է Դորտմունդ տեղափոխվել: «Բորուսիա»-ն հետաքրքրված է գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով և մտադիր է տրանսֆերային առաջարկով մադրիդցիներին դիմել առաջիկա ժամանակահատվածում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե Սամին կարող էր «Բավարիա» տեղափոխվել: