
Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին անդրադարձել են նաև միջազգային լրատավամիջոցները: Մասնավորապես, բրիտանական BBC-ն գրում է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրաման է ստորագրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին Ազգային անվտանգության խորհրդի անդամությունից զրկելու վերաբերյալ՝ պարբերաբար խորհրդի նիստերից բացակայելու պատճառով: Հրատարակչությունը մեջբերում էՍերժ Սարգսյանի խոսքերը՝«Ազգային անվտանգության խորհուրդը թատրոն չի, ուր ով երբ ցանկանա գնա»:
Նաև շեշտադրվում է, որ ՀՀ նախագահը հանձնարարել է վարչապետին ստուգումներ անցկացնել Ծառուկյանի հարկային պարտականություններից խուսափելու մասին հաղորդագրությունների վերաբերյալ:
Իսկ ռուսական REGNUM տեղեկատվական գործակալությունը գրում է, որ Սերժ Սարգսյանը խաչակրաց արշավանք է սկսել ընդդեմ Ծառուկյանի:
Ուկրաինական analitikaua.net կայքը գրում է, որ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՀՀ Գերագույն մարմնի խորհրդի նիստին, որի ընթացքում գնահատական է տվել երկրում տիրող ներքաղաքական իրավիճակին և մասնավորապես նշել է, որ քաղաքականությամբ պետք է զբաղվի միայն քաղաքական գործիչը: