
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ փետրվարի 13-ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Վրացի ճանապարհաշինարարների կողմից կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհորդ է տալիս նշված ճանապարհահատվածով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն