Այս տարի Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում դեղձի լավ բերք կա: Պտղավանի գյուղապետ Ռաֆիկ Օհանյանն ասաց, որ օգոստոսի 1-ին Այրումի պահածոների գործարանը կսկսի դեղձի մթերումը: Ապրանքային ոչ շքեղ տեսք ունեցող, սակայն առողջ դեղձի մեկ կիլոգրամը պահածոների գործարանն ընդունելու է 60 դրամով: Պտղավանի գյուղապետը հայտնեց, որ Այրումի պահածոների գործարանը նախատեսում է այս տարի Դեբեդի հովտի պտղաբույծներից ընդունել շուրջ 1000 տոննա դեղձ: Նշենք, որ նախորդ տարիներին Այրումի պահածոների գործարանը մթերված դեղձի դիմաց այգեգործներին պարտքեր է ունեցել: Արդյոք այս տարի ընդունված բերքի դիմաց գործարանը պտղաբույծներին ժամանակին կվճարի, թե նորից վճարումները կձգձգվեն մինչեւ Ամանոր: Այս խնդիրները հուզում են մեծ դժվարություններով եւ ծախսերով լավ բերք ստացած այգեգործներին: Ներկայում Պտղավանում եւ Դեղձավանում ապրանքային նորմալ տեսք ունեցող դեղձ կարելի է գնել կիլոգրամը 90-100 դրամով: Իսկ Երեւանի սուպերմարկետներում հիմա նույն որակի դեղձի գինը 450 դրամ է: Փաստորեն, վերավաճառողներն ավելի շատ են օգուտ ստանում, քան դեղձի այգի մշակող, զանազան հիվանդությունների դեմ տարին 7 անգամ թունաքիմիկատներ սրսկող, ոռոգման ջրի համար բավական թանկ գին վճարող պտղաբույծները:
ԴԵՂՁԻ ԻՐԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ