Շուրջ 200 սև դելֆիններ են ափ նետվել Նոր Զելանդիայի հարավային ափերին: Նրանցից 24-ն արդեն մահացել են, չնայած մեծ ջանքեր են գործադրվել նրանց փրկության համար:
Մի քանի տասնյակ կամավորներ ու բնապահպանական գերատեսչությունների աշխատակիցներ փորձում են փրկել կենդանիներին՝ մինչ մակընթացությունը:
Հավելենք, որ Նոր Զելանդիայում հաճախ են տեղի ունենում նման դեպքեր: Ցայսօր գիտնականները չեն կարողանում հստակ պատասխան տալ այն հարցին, թե ինչը կարող է դառնալ կետանմանների նման զանգվածային ինքնասպանության պատճառ: