ՑԱՆՑԵՐ ԱՅԳԵՀՈՎՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի զարգացման ծրագրով Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությամբ 2011թ-ից իրականացվում է «Աղետների նախապատրաստվածության եւ ռիսկերի նվազեցման ազգային կարողությունների հզորացում» ծրագիրը: Դրա շրջանակներում Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի խաղողի այգիներից մեկում տեղադրվել են պինդ թելերից հյուսված հակակարկտային ցանցեր: Այգեհովտի գյուղապետ Լեւոն Գրիգորյանն ասաց, որ հուլիսի 8-ին եւ  17-ին ընդհանուր առմամբ 3000 քառակուսի մետր տարածքում փռվել է ցանցերի փոքր խմբաքանակ: Նրա խոսքերով` իտալական արտադրության ցանցերը, բացի խաղողի վազերը կարկուտից պաշտպանելուց, հասունացած բերքը պաշտպանում են թռչուններից, մրջյուններից, մժեղներից: Հակակարկտային ցանցերը 12 տարվա պիտանելության ժամկետ ունեն: Դրանք Հայաստանում առաջին անգամ են կիրառվում, սակայն տարածված են Եվրոպայում եւ Թուրքիայում: Ծրագիրը փորձնական է, ժամանակի ընթացքում պարզ կդառնա Հայաստանի խաղողի այգիներում հակակարկտային ցանցերի լայն կիրառման նպատակահարմարությունը:  

Ո.ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս