
Քիչ անց կմեկնարկի ԲՀԿ քաղխորհրդի նիստը:
Այս պահին կուսակցության կենտրոնական գրասենյակ են ժամանում կուսակցության անդամները: Նրանցից շատերը հրաժարվում են խոսել նախագահի ելույթի մասին՝ նշելով, որ ամեն ինչին անդրադարձ կլինի խորհրդի նիստից հետո: Իսկ ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց իր երեկվա խոսքերն ու նշեց, որ մինչ այս պահն իշխանությունների հետ շփումներում պահպանել են էթիկայի կանոնները, բայց այսուհետ ամեն ինչ այլ կերպ է լինելու:
Ժամանողների թվում են Վարդան Օսկանյանը, Աբրահամ Մանուկյան, Ռուբեն Գևորգյանը և Սամվել Բալասանյան:
Մանրամասնրը՝ քիչ ուշ: