Բաքվում հերթական բողոքի ցույցն է ընթանում: Ադրբեջանի խորհրդարանի շենքի դիմաց հավաքվել են Ղարաբաղյան պատերազմի հաշմանադամներն ու զոհված զինվորականների հարազատները:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են վճարել իրենց հասանելի սոցիալական վճարները:
Ցուցարարները պահանջում են, որպեսզի նրանց ընդունեն համապատասխան կառույցների ներկայացուցիչներն ու լսեն նրանց խնդիրների մասին:
«Շեհիդների ընտանիքները տարիներով չեն կարողանում ստանալ իրենց հասանելքի փոխհատուցումը հարազատի կորստյան համար: Փոխհատուցման գումարը կազմում է ընդամենը 11 հազար մանատ, բայց սա էլ չեն ցանկանում վճարել»,- ասել է «Հայրենական պատերազմի հաշմանդամներ» կազմակերպության ներկայացուցիչ Ֆիրիդոն Մամեդովը:
Վերջինս նաև նշել է, որ նախորդ բողոքի ցույցի ժամանակ ցուցարարներին խոստացել են, որ շուտով կվճարվեն այդ գումարները, սակայն այդպես էլ չի վճարվել: