
Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթն ամեն ինչ է, բացի քաղաքականությունից:
Այս համոզմանն է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, ում խոսքով նախագահի կողմից անձնական վիրավորանքների անցնելը հարիր չէ երկրի նախագահին:
«Ինչ վերաբերում է իրավական առումով Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելուն, ապա պետք է ողջ ԱԺ-ն ցրվի: Բոլորն էլ պետք է զրկվեն այնտեղ գտնվելուց»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: