
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ «նորմանդյան քառյակի» առաջնորդները նոր հանդիպում են նախատեսում:
Ինչպես հայտնում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, նրա խոսքերով՝ հաջորդ շաբաթ Մինսկի պայմանավորվածությունների ի կատար ածումը կքննարկվի հեռախոսով, իսկ մի քանի շաբաթ անց Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող են կրկին հանդիպել: