Սերժ Սարգսյանը խախտեց քաղաքական էթիկայի բոլոր նորմերը. Վահան Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը սոցցանցի իր էջում անդրադարձել է երեկ Սերժ Սարգսյանի հայտարարությանը.

«Բոլորիս համար պարզից էլ պարզ է, որ երեկվա նիստում Սերժ Սարգսյանը խախտեց քաղաքական էթիկայի բոլոր նորմերը, անցավ անձնական վիրավորանքների, ինչը հարիր չէ երկրի նախագահին։ Այդ ի՞նչից վերցվեց, որ երկրի համար չարիք դարձավ Գագիկ Ծառուկյանը, եթե նա վայելում է ժողովրդի աննախադեպ վստահությունը, եթե նա բազմաթիվ ոլորտներում պետության փոխարեն ստանձնել է պատասխանատուի դեր և օգուտ է տալիս մեր երկրին։ Գուցե նրանում է մեղքը, որ տարիներ շարունակ զարգացնում է հայրենական սպորտը, բազմաթիվ աշխատատեղեր ստեղծում, տնտեսություն զարգացնում, գյուղատնտեսությանն աջակցում ու ի վերջո իր ունեցած հեղինակության շնորհիվ արտաքին ներդրումներ ապահովում փորձում երկիրը փրկել կործանումից։

Հայաստանում կան բազմաթիվ խնդիրներ և չարիքներ, որոնք կարելի էր և պետք էր մատնանշել, սակայն ԲՀԿ-ին օրեր առաջ մեղադրելով շտապողական և ոչ սթափ հայտարարության մեջ, երեկ ՀՀԿ կործանվող էկիպաժն ինքը շտապողական ու ոչ սթափ հայտարարություններով հանդես եկավ»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ԲՀԿ-ի և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեությանը, նշել էր.«Տարի­ներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրա­պարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհե­թեթությունների դեմ՝ անձամբ փակե­լով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախա­դասությունից հետո՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը»:




Լրահոս